ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ:
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում:
Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր մարմիններում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այդ իսկ պատճառով իրենք ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ Արցախյան հիմնախնդրին:
Կարդացեք նաև
Քննարկման ավարտին Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ-ում ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ աջակցելու հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:
ՀՀ ազգային ժողով