Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով Ամուլսարի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասին, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ ըստ հայտարարության տրամաբանության, Ամուլսարում շինարարությունը կարող է մեկնարկել 2020 թվականի մայիսից հետո միայն, իսկ հանքաբացման աշխատանքները՝ նույն տարվա վերջին:
Նախարարի խոսքով, ELARD-ի հաշվետվության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունն ուղարկվել է կառավարություն: Նախարարությունն առաջարկում է, որ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու ենթակա կետերը: «Մենք ասում ենք՝ այս կետերը, որը ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու ենթակա կետեր են, առաջին և երկրորդ մասով տվել ենք, որ պետք է ստուգումներ արվեն։ Դա ենթադրում է, որ ստուգումների արդյունքում այն հիմքերը, որոնք մենք տրամադրել ենք, կպարզվի, որ դա ճիշտ է, ապա կան խախտումներ, որոնք վերացվում են։ Եթե վերացվում է, ապա նոր ՇՄԱԳ, եթե վերացման ենթակա չէ, կրկին նոր ՇՄԱԳ»,- ասել է նախարարը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ