Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրու ազատ տնտեսական գոտին հողատարածք չունի. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 11,2019 18:55

ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով իրենց՝ Մեղրու տնտեսական գոտի այցից՝ արձանագրեց, որ չի գործում ԵԱՏՄ քվոտայով մեզ տրամադրված միակ ազատ տնտեսական գոտին: Նա հետաքրքրվեց տնտեսական գոտու հարակից հողերի ձեռքբերման խնդիրներով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչպես գիտեք անցյալ տարի ես այց կատարեցի Մեղրի և այցելություն ունեցա Մեղրու ազատ տնտեսական գոտի, որի արդյունքում պարզվեց, որ Մեղրու ազատ տնտեսական գոտին, ըստ էության, հողատարածք չունի: Այն ժամանակ, երբ որոշ պաշտոնյաներ տեղեկացել էին, որ դա լինելու է ազատ տնտեսական գոտի, կողքի հողերը սեփականաշնորհել էին: Փաստացի տարածք չկա այնտեղ գործունեություն ծավալելու: Այդ փաստից հետո սկսվեց հետաքննություն, հարուցվել է քրեական գործ, և դրանով ձեռք բերված ապացույցների հիման վրա սկսել է գործընթաց այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումը հետ շրջելու, որ ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն լինի: Այդ հարցը դատարանի օրակարգում է: Կառավարությունն ու քննչական մարմինն իրենցից կախված ամեն ինչ արել են, որ արագ լուծում ստանա հարցը»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ Մեղրու անցակետի արդիականացման շատ խոշոր ծրագիր կա: Վարչապետն ասաց, որ կարող է այդ նախագիծը տրամադրել ու նշեց, որ իրենց հաշվարկներով այդ նախագիծը հնարավոր կլինի իրականացնել 2023-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30