Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Խոր վիրապ վանքի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Մի երիտասարդ ատրճանակով երեք անգամ օդ է կրակել։ Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Արարատի բաժնի պարեկայինները, արագ արձագանքելով, կանգնեցրել են երիտասարդի մեքենան ու տեղեկությունը փոխանցել բաժին։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը Այնթապ գյուղում ապրող 28-ամյա տղային, ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկեց ոստիկանության Արարատի բաժին։ Հատուկ պահպանվող տարածքում ընթերակաների ներկայությամբ «Նիսսանը» զննվեց։ Այդ ընթացքում բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով 9մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է։ Զննվեց նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվեց 9մմ տրամաչափի երեք պարկուճ։ Դրանք վերցվեցին ու փաթեթավորվեցին՝ հետագա գործողությունների համար։ Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանություն