Ավտոներկրողները հավաքվել են Կառավարության դիմաց, նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Նրանք դժգոհում են, որ որոշում է կայացվել ավտոմաքսատունը տեղափոխել Գյումրի։
Նրանց խոսքով՝ դա հավելյալ խնդիրներ և անհարմարություններ է առաջացնելու իրենց համար։ Որպես փաստարկ՝ նշում են նաև, որ ամեն անգամ Երևան-Գյումրի ճանապարհն անցնելը, մանավանդ ձմռանը, կարող է վթարների պատճառ դառնալ։
Ավտոներկրողներից քանիսի հետ համաձայնեց հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը։
Թեպետ հավաքվածները դժգոհ էին, որ փոխվարչապետը կամ խորհրդականն ինքը չի իջնում իրենց մոտ, և սկզբում մերժում էին հանդիպման առաջարկը, բայց այնուամենայնիվ մտափոխվեցին և բարձրացան վերեւ՝ փոխվարչապետի խորհրդականի հետ հանդիպման։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: