Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլարի վերաբերյալ եզրակացությունը

Սեպտեմբեր 11,2019 17:46

Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա իրականացված Ամուլսարին վերաբերող փաստաթղթերի եւ նոր ՇՄԱԳ կատարելու անհրաժեշտության մասին եզրակացությունը:

Նախարարությունը ներկայացնում է պետական կառավարման լիազոր մարմինների եւ ՀՀ ԳԱԱ-ի, էլարդ (Elard) եւ TRC ընկերությունների դիրքորոշումը «Լիդիան Արմենիայի» ՓԲԸ-ի փաստաթղթերի (այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության) վերաբերյալ: Նախարարությունն ուսումնասիրել է նաեւ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, Lydian Internatioanl LTD, Golder Associates, Glabal Resosrce engineering ընկերությունների պաշտոնական կայքերում տեղադրված նյութերը:

Ըստ եզրակացության՝ ՇՄԱԳ հաշվետվությամբ ամրագրված է, որ Արփա եւ Դարբ գետերի հոսքի պատմական տվյալներ հասանելի չեն, իսկ ծրագրի հարեւանությամբ Արփա գետի վրա, Կեչուտի ջրամբարից վերեւ ջրաչափական կայաններ չեն հայտնաբերվել: Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարից 4.0 կմ հոսանքով վերեւ 1957 թվականից առ այսօր գործում է ԱԻՆ Հիդրոօդերեւույթաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն ՊՈԱԿ-ի Արփա-Ջերմուկ հիդրոլոգիական դիտակետը: Համաձայն, այդ ՊՈԱԿ-ի տվյալների 2015-2018 թթ. կտրվածքով Ջերմուկի եւ Որոտանի լեռնանցք օդերեւույթաբանական կայաններում գրանցվել է դիտված վտանգավոր օդերեւույթաբանական երեւույթների ավելացում: Քանի որ ծրագրի տարածքն աչքի է ընկնում հորդառատ անձրեւներով, հետեւաբան անհրաժեշտ է հաշվարկել հանքի տարածքից ձեւավորվող՝ Կեչուտի ջրամբար թափվող «Պուճուր գետ» գետակի վտակի 0.1% ապահովվածության առավելագույն ելքերը:

Այդ անանուն վտակը սկիզբ է առնում դատարկ ապարների լցակույտի տարածքից եւ վարարման ընթացքում կարող է հանգեցնել ընդերքօգտագործման թափոններով Կեչուտի ջրամբարի աղտոտման:

Շրջակա միջավայրի նախարարը հղում անելով եզրակացություններին եւ օրենքին, խնդրում է վարչապետի հանձնարարականը՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ:

Մանրամասները՝ կից Ամուլսարի եզրակացություն

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30