Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական հարաբերությունները ոչ վատթարանալու հիմքեր ունեն, ոչ էլ իրավունք». Շիրակ Թորոսյան

Սեպտեմբեր 11,2019 16:45

«Ես կարծում եմ, որ և ՌԴ-ում, եւ ՀՀ-ում պետական իշխանությունները բավական լուրջ են, որպեսզի միջազգային հարաբերությունները պայմանավորեն միջանձնային հարաբերություններով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն`անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում հերթական լարված փուլի մասին խոսակցություններին: Մեր զրուցակիցը հավաստիացնում է նաեւ, որ ՀՀ եւ ՌԴ ղեկավարների միջեւ նաեւ միջանձնային հարաբերություններն են նորմալ եւ դրա մասին հայտարարություններ, երկու երկրների ղեկավարների կողմից, եղել է:

Նա հորդորում է հիմնվել պաշտոնական հարաբերությունների եւ հայտարարությունների վրա`վստահեցնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ վատթարանալու հիմքեր ունեն, ոչ էլ իրավունք, քանի որ դրանք խարսխված են աշխարհաքաղաքական լրջագույն ընդհանրական շահերի վրա, ոչ թե անձնական համակրանքների:

Հարցին`պաշտոնակա՞ն է, կամ ցուցադրակա՞ն է այն, որ Կրեմլի կայքում, տարբեր առիթներով շնորհավորանքներ են տեղադրվում ՀՀ երկրորդ, երրորդ նախագահներին ուղղված, Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ դրանք միջանձնային հարաբերություններ են, որոնք չեն կարող միջպետական հարաբերությունների վատթարացման առիթ կամ պատճառ դառնալ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը`անընդհատ ընդգծել Ռոբերտ Քոչարյանի, երբեմն նաեւ Սերժ Սարգսյանի գործոնը. այս հարցին մեր զրուցակիցը` հղում անելով ՌԴ-ից հնչած կիսապաշտոնական հայտարարությունների վրա, ասաց, որ հարցը միջանձնային տիրույթում է. «Իմ ընկերն է, եւ վերջ»:

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ՌԴ նախագահի մասնակցության մասով էլ ասաց, որ պաշտոնապես հայտարարվել է, որ Պուտինը նիստին մասնակցելու է, այլ հայտարարություն դեռ չի հնչել: Շիրակ Թորոսյանը չի էլ կարծում, որ կհնչի. «Ինչեւէ, հոկտեմբերի 1-ը յոթ սարի հետեւում չէ»:

Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Վլադիմիր Պուտինի այցին Երևան պետք է սպասել. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հարցին՝ կգա՞ Պուտինը Հայաստան, դեսպանը պատասխանել է. «Դուք այլ տեղեկություն ունե՞ք, ես չունեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30