Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Քոչարյան. Անհրաժեշտ է օր առաջ վերանայել պետպատվերի նվաստացուցիչ գները

Սեպտեմբեր 11,2019 16:33

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող գործընթացներին փաստում է.

  1. Մինչ այսօր հրապարակումները հեռու են քաղաքակիրթ բանավեճ կոչվելուց և հատել են անձնական վիրավորանքներ չհասցնելու սահմանը։ Նախարարի շարունակական հաղորդագրություններն առաջացնում են միայն զայրույթ գործերի իրական վիճակից լավատեղյակ բուժաշխատողների շրջանում:
  2. Ինչպես առողջապահության նախարարը, այնպես էլ մեր գործընկեր պրակտիկ բժիշկները ընդունել են ծայրահեղական կեցվածք, իսկ արտահայտած մտքերը ձեռք են բերում քաղաքական աստառ։ Մինչդեռ խնդիրները հեռու են այդպիսին լինելուց և առողջապահության ոլորտում առկա պրոբլեմները թողած ստեղծվում է կեղծ օրակարգ՝ ներքաշելով նորանոր դերակատարների։
  3. Առողջապահության նախարարը հրաժարվում է ընդունել իրականում գոյություն ունեցող և օրեցօր խորացող խնդիրները, իսկ բժիշկները լուծումները փնտրում են մի դաշտում, որտեղ դրանք կարող են ուշանալ։

Հաշվի առնելով վերը շարադրվածը, մենք հայտնում ենք մեր խորը մտահոգությունը առողջապահության ոլորտում ստեղծված իրավիճակից և զգուշացնում ենք բոլոր կողմերին.  այս ամենը շարունակվելու դեպքում՝ է՛լ ավելի է խորանալու բժիշկների  և բուժառուների /պացիենտների/ միջև առաջացած անջրպետը։

Մեր գնահատմամբ խնդիրները գտնվում են ոչ թե առողջապահության նախարար և բուժհիմնարկի ղեկավար/սեփականատեր տիրույթում, այլ գալիս են հիմքերից ու տեղակայված են պրակտիկ բժիշկ/անվանի մասնագետ և առողջապահության նախարարության քաղաքականության շահերի բախման կիզակետում։

Ուստի խնդրում ենք երկրի բարձրագույն մարմնի՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովին անհապաղ վերցնել գործընթացները վերահսկողության տակ և հանդես գալ նախաձեռնությամբ, որն ուղղված կլինի ստեղծելու  հարթակ մատնանշված կողմերի միջև ծագած խնդիրներին լուծումներ տալու նպատակին։

Մինչ այդ կոչ ենք անում մեր գործընկերներին վերադառնալ իրենց վայել արժանապատիվ կեցվածքին և  լծվել  ամենօրյա կյանք ու առողջություն փրկելու գործին:

Առողջապահության նախարարին  հորդորում ենք ականջալուր լինել իր ընդդիմախոսներին, որոշումներ կայացնելուց առաջ քննարկել ծրագրվող փոփոխությունները շահագրգիռ կողմերի հետ, կատարել սեփական՝ № 713-L հրամանի դրույթները, որոնք վերաբերվում են Պետպատվերի նվազագույն փոխհատուցման հաշվարկներին: Օր առաջ վերանայել Պետպատվերի երբեմն նվաստացուցիչ գները, որոնք շատ հեռու են ոչ միայն ներդրումներ խրախուսելուց, այլև հարցականի տակ են դնում թանկարժեք բուժտեխնիկայի սպասարկումը, իջեցնում են ցուցաբերվող բուժօգնության որակը և բուժանձնակազմի արժանապատիվ վաստակը՝ դրդելով կոռուպցիոն գործարքների:

Հ.Գ. 1.Ստեղծված պայմանները վարկաբեկում են նախատեսվող առողջապահական ապահովագրության ամբողջ գաղափարը:

Հ.Գ.  2. Ոլորտում նման անհանդուրժողական մթնոլորտի ձևավորումը մենք կանխատեսել էինք նախկինում հրապարակված հոդվածներում․

https://www.lragir.am/2018/11/12/394616/

https://www.lragir.am/2019/02/01/414352/

https://armtimes.com/hy/article/151138

 

Արամ ՔՈՉԱՐՅԱՆ
Բ.Գ.Թ., ՀՀ-ում ՄՌՏ-մեթոդի հիմնադիր,
«Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի բժիշկ-ռադիոլոգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30