2020 թվականի հունվարի 1-ից ավարտվում է 2015 թվականից ԵԱՏՄ-ում Հայաստանին տրամադրված ավտոներկրման արտոնությունը: Արտոնությունը տրված էր Հայաստանում ավտոարտադրությունը զարգացնելու նպատակով, սակայն զարգացավ առեւտուրը: Արտոնության վերացման հետեւանքով հնարավոր խնդիրներից խուսափելու համար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագիծ է մշակել, այն քննարկվում է կառավարությունում: Առաջարկվում է, որպեսզի ԱԱՀ-ն սահմանին չգանձվի, այլ վաճառքից հետո գանձվի: Դա, սակայն, վերաբերելու է միայն իրավաբանական անձանց: Նպատակներից մեկն էլ ֆիզիկական անձանց միավորում է եւ քաղաքակիրթ դեպի բիզնես ուղղորդումը: Քննարկման խնդիր է նաեւ արդեն հանրապետությունում կուտակված մեքենաների վաճառքի հարցը: Տարբեր հաշվարկներով, այդ մեքենաների թիվը 40-50 հազար է կազմում:
Բացի այդ, հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու նաեւ ԵԱՏՄ համաձայնագրի տեխնիկական կարգավորումները, որոնց արդյունքում սահմանափակում է դրվելու ԵԱՏՄ անդամ երկրներ մուտք գործող մեքենաների տարիքի վրա: Սա ևս խնդիր է, որի լուծումներն, ըստ պատգամավորի, հիմա պետք է գտնել, որպեսզի գործը չհասնի նրան, որ մարդիկ տարեսկզբին դուրս գան փողոց:
Միքայել Մելքումյանը նաեւ տեղեկություններ ունի, որ որոշ գործարար շրջանակներ շահագրգռված են Հայաստանում ավտոարտադրության զարգացման ոլորտով: Խոսքը, բնականաբար, հավաքման մասին է, ոչ թե դետալների արտադրության: Սակայն, նա մանրամասներ չհրապարակեց`ելնելով կոմերցիոն գաղտնիք բացահայտելու մտավախություններից:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ