Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորդ տարակուսեցիք. այդպես էլ ոչ մի վերջնական բան չասացիք Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ. Արման Բաբաջանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Սեպտեմբեր 11,2019 15:52

ՀՀ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության եւ Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջեւ» համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հիշեցնելով, որ այս համաձայնագրի վերաբերյալ ԱԺ իրավաբանական փորձաքննության վարչությունը տվել է եզրակացություն, որ այն համապատասխանում է մեր երկրի Սահմանադրության և օրենքների պահանջներին, հայտարարեց. «Մի քանի ամիս է ՀՀ սահմանադրական դատարանի շուրջ առկա է լրջագույն ճգնաժամ, և մենք շարունակում ենք այս փաստը, իրողությունն անկարևոր համարել՝ այս և մի շարք այլ համաձայնագրերի քննարկմանն անդրադառնալիս: Գոնե այստեղ կանգ առնենք այդ խնդրի վրա: Ճգնաժամը սովորական իրավիճակ չէ, ճգնաժամ նշանակում է հեղափոխական, անցումային իրավիճակ, որի դեպքում նպատակին հասնելու համար բոլոր միջոցները դառնում են անբավարար, որի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ: Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը: Սահմանում է եղել, որ իրավիճակը ՍԴ շուրջ ճգնաժամային է: Վարչապետը, ԲԴԽ-ն, ՍԴ անդամներից առնվազն մեկը նամակով դիմել է ԱԺ-ին: Բոլորդ տարակուսեցիք, այդպես էլ ոչ մի վերջնական բան չասացիք Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ: Դրան հաջորդեցին այլ եզրակացություններ: Բայց մինչև հիմա չունենք գործողությունների պլան, և վիճակն անորոշ է, քանի որ մենք շարունակում ենք քննարկել փաստաթղթեր, որոնք գնում են ՍԴ փակ ռեժիմով, գրավոր ընթացակարգով քննարկվում են, քանի որ երես չունեն մարդկանց աչքերին նայել: Այդ մարդկանց, որոնք կասկածելի հանգամանքներում հավաքվում են, որոշում կայացնում, շարունակում ենք վստահել: Այս կարևոր համաձայնագրի քննությունն արդյոք այս մարմին պե՞տք է վստահել: Պետք է ավելի աչալուրջ լինել և այս խնդրին լուծումներ գտնել: Չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք համարվում են ՍԴ անդամներ, կարող են պաշտպանել մեր ինքնիշխանությունը և երկրի շահը»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով Արման Բաբաջանյանին, ասաց. «Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ Հայաստանի կողմից վավերացվելիք բոլոր միջազգային պայմանագրերը պետք է նախնական ստուգման գործընթաց անցնեն Սահմանադրության համապատասխանելիության տեսանկյունից ՍԴ-ում: ՍԴ-ում համապատասխան ճգնաժամ է առկա, որը բավականին բարդացնում է իրավիճակը: Բայց եթե մենք այսօը չդիմենք ՍԴ-ին միջազգային պայմանագրերի՝ Սահմանադրության համապատասխանելիության հարցով, մենք կունենանք լրջագույն խնդիրներ, քանի որ այդ դեպքում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն, ըստ էության, պարալիզացվելու է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30