Սեպտեմբերի 11-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի հանրակացարանային շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք: Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա):
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարգարիտա Մ.-ն (ծնված 1996 թ.) բնակարանի պատշգամբից անցել է հարևան բնակարան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:13-ին: Խոհանոցում այրվել են սառնարանը և պահարանը (1 քմ):
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տան բնակիչներ Մագա և Մարինա Մ.-ներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն