Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմավարությունում դատավորների կենսաթոշակի վերաբերյալ ոչինչ չկա. Արսեն Մկրտչյան

Սեպտեմբեր 11,2019 15:31

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանն այսօր իրավական բարեփոխումների թեմայով կազմակերպված քննարկմանը հարց հնչեցրեց դատավորների կենսաթոշակի վերաբերյալ՝ նշելով, որ դատավորների կենսաթոշակի հարցերը գտնվում են «խայտառակ վիճակում»: Նրա խոսքով, դատավորներին առնչվող գոյություն ունեցող օրենսդրական կարգավորումները ամբողջությամբ հակասահմանադրական են ճանաչվել եւ նոր օրենքի վերջնաժամկետ էլ սահմանված է հոկտեմբերի 31-ը, սակայն ներկայացվող 2019-2023 թթ. ռազմավարությունում կենսաթոշակի վերաբերյալ ոչինչ չկա եւ կարգավորումները տեսանելի չեն:

«Այս ռազմավարությունում դատավորների աշխատավարձերի վերաբերյալ նպատակներ են ամրագրված, բայց կենսաթոշակի վերաբերյալ մենք այստեղ ոչինչ չունենք: Ես ոչ միայն կենսաթոշակի իրավունքի մասին եմ խոսում, այլեւ վաղ կենսաթոշակի՝ ինչպիսին ունենալու են մեր երկրում հատուկ ծառայությունները: Նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի»:

Ապա Արսեն Մկրտչյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նման ուղղություն նախատեսված չէ:

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում

Վերաքննիչի նախագահին մեկ հարց էլ էր մտահոգում. ի՞նչ նկատի ունեն փաստերի հավաքագրում ասելով, որն ամրագրված է անցումային արդարադատության գործիքակազմում. «Այսինքն՝ ռազմավարության տեսանկյունից ամրագրում ենք, որ գոյություն ունեն իրավախախտումներ»: Պարոն Մկրտչյանին մասնավորապես՝ հետաքրքրում էր իրացման գոտու քաղաքացիների դատական գործերին առնչվող իրավախախտումների բացահայտման իրավական հնարավորությունը:

«Մենք ի՞նչ ենք կանխատեսում այս ռազմավարությունում, արձանագրում ենք, որ արդեն կա՞ն խախտումներ եւ հանձնաժողովը պետք է գնահատական տա այդ դատական ակտերի՞ն, որովհետեւ իրացման գործերն ամբողջությամբ դատական ակտերով են ավարտված, թե դատական ակտերից դուրս այլ բաներ ենք ցանկանում բացահայտել»,-հարցրեց պարոն Մկրտչյանը:
Ի պատասխան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն ասաց, որ դատավորներին տրվող երաշխիքների մեջ կենսաթոշակը, որպես կարեւոր բաղադրիչ, աչքի առաջ ունեն եւ որեւէ կերպ դա աչքաթող չեն անելու:

Ինչ վերաբերում է փաստերի հավաքագրմանը, փոխնախարարն ասաց, որ չգիտեն, թե ինչու է տպավորություն ստեղծվել, որ փաստահավաք հանձնաժողովը կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ պետք է կարծիք հայտնի: Աննա Վարդապետյանն ասաց, որ նման բան չկա, պարզապես առանձնացրել են այն խնդիրները, որոնց պատճառով «հասարակությունն ալեկոծվում է»:

Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության նախագծի քննարկումը, որը կազմակերպվել էր Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձավ անցումային արդարադատությանը՝ նշելով, որ այն չի ներառելու դատական իշխանությունը. «Անցումային արդարադատության գնալիս մենք չենք ներդնելու այնպիսի գործիքակազմ, որ կծանրաբեռնի դատական իշխանությանը: Այն կիրառվելու է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն»։
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանի խոսքով՝ ԱՆ ներկայացրած դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը պայմանավորված է հասարակության շրջանում առաջ եկած ցածր վստահությամբ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30