Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է գիտական կոչումով լաբորատորիայի վարիչին բանվորի գործ առաջարկվել. Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն պարզաբանումը

Սեպտեմբեր 11,2019 15:17

Անդրադառնալով մամուլում վերջին օրերին տեղ գտած այն պնդումներին, թե «գիտական կոչումով լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատվելու ծանուցում է ուղարկվել՝ առաջարկելով բանվորի գործ» հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը:

  1. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ կենտրոնն ունեցել է մոտ 30 մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ, ինչը հսկայական բեռ է հանդիսանում բնականոն աշխատանքի և զարգացման համար։ Ելնելով վերոգրյալից՝ ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված մի շարք գործընթացներ են նախաձեռնվել, որոնց արդյունքում գրեթե կրկնակի աճել են դրամարկղի մուտքերը և էականորեն նվազել կազմակերպության ծախսերը (օրինակ՝ 6 անգամ նվազել է վառելիքի ծախսը)։ Կազմակերպության շահերից ելնելով ստիպված ենք եղել իրականացնել նաև հաստիքացուցակի օպտիմալացում, ինչի շնորհիվ կազմակերպությունը տարեկան կտնտեսի մոտ 12 մլն ՀՀ դրամ և հնարավորություն կունենա խուսափել սնանկացումից և կգնա կայուն զարգացման ուղիով։
  2. Հատուկ ուզում եմ շեշտել, որ որևէ աշխատակցի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել և իմ որոշումներում երբեք չեմ ցուցաբերել անձնավորված մոտեցում: Բացառապես իրականացրել եմ իմ կանոնադրական պարտավորությունները։ Հարկ եմ համարում նշել, որ մամուլից եմ տեղեկացել այն մասին, որ Դ․ Գրիգորյանը ծանուցումից վրդովվել է։ Ծանուցման բովանդակությունը ամբողջությամբ կազմվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

Նախապես ենթադրելով, որ բանվորի կամ տեխնիկի աշխատանք առաջարկելը կարող է տարօրինակ թվալ լաբորատոր մասնագետին, ծանուցման տեքստը ընթերցելիս մի քանի ականատեսների ներկայությամբ նրան պարզաբանել եմ, որ նրա մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չլինելու պատճառով և ելնելով օրենքի պահանջից նրան եմ առաջարկում իր առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, որից ըստ օրենքի աշխատակիցը իրավունք ունի հրաժարվել։

  1. Կազմակերպությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ առաջարկում եմ կարծիքներ լսել նաև մեր հարյուրից ավել աշխատակիցներից (այդ թվում լաբորատորիայի) և ստորաբաժանման ղեկավարներից։
  2. Դ․ Գրիգորյանի կողմից բարձրաձայնվող և ենթադրաբար իմ կողմից իրականացված ապօրինությունների և հանցագործությունների վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու որոշումը հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ իմ բոլոր գործողությունները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ։

 

ՃԲ և ԱԳԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար

Գ․ Ա․ Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30