Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ին դարձրել ենք սուպերկառույց. սխալ ճանապարհով ենք գնացել. Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 11,2019 14:53

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից այսօր հետաքրքրվեց՝ ինչո՞ւ առողջապահության և աշխատանքի տեսչության լիազորությունները ընդլայնելու փոխարեն այն տվեցին ՊԵԿ-ին:

Դավիթ Անանյանը վստահեցրեց՝ այդ գործառույթը ՊԵԿ-ին չի հանձնվել. «Որպեսզի թյուրըմբռնում չլինի, կա առողջապահության տեսչական մարմին՝ նոր ձևավորված, երեկ պարզեցինք, որ արդեն կա պատրաստված օրինագիծ, որով առողջապահության տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնվել են և նա փոխարինելու է նախկինում աշխատանքի տեսչությանը: Այդ պարագայում մենք համաձայնել ենք առաջինից երկրորդ ընթերցմամբ մի փոքր խմբագրել նախագիծը, որով մեզ իրավունք է տրվելու կիրառելու այդ հոդվածը: Գործառույթը մեզ չեն տվել. մենք գործատու-աշխատող հարաբերությունների մեջ չենք մտնում: Մենք օրենսդրական առումով աշխատողներին պաշտպանելու գործառույթ չունենք»:

Մանե Թանդիլյանը կրկին արձագանքեց, թե սխալ ճանապարհով ենք գնացել և ՊԵԿ-ին դարձրել սուպերկառույց.  «Ինչո՞ւ չգնացինք տեսչության լիազորությունների ընդլայնման ճանապարհով, որ մենք աշխատողներին չդիտարկեինք ուղղակի հարկ վճարող օբյեկտ: Փոխարենը տեսչությունն արագ տվեցինք ՊԵԿ-ին այդ լիազորությունները՝ նրան դարձնելով սուպերՊԵԿ ու սուպերկառույց, և նա էլ կգնա ու գործատուի և աշխատողի միջև հարաբերություններն իր տեսակետից չճշտի: Մենք սխալ ճանապարհով ենք գնացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30