Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանն Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց և համաներմամբ ազատ արձակեց. hetq

Սեպտեմբեր 11,2019 14:38

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մասնակի բավարարեց քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատավճիռը: Դատարանը որոշեց Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելուն դրդելու մեջ, դատապարտեց 4 տարի ազատազրկման:

Բանդուրյանի պատժին հաշվակցվեց 18.11.2016-ից մինչև 18. 12.18 թվականը երկու տարի մեկ ամիս նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 1 տարի 11 ամիս ժամկետով: Բանդուրյանի նկատմամբ կիրառվեց համաներում, և նա ազատվեց նշանակված պատժից: Առաջին ատյանի դատավճիռը՝ մյուս ամբաստանյալների մասով թողնվեց անփոփոխ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, հիշեցնենք, 2018-ի դեկտեմբերի 18-ին հրապարկված դատավճռով, դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին և նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու, բայց իրավապահներին չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին արդարացրել, իսկ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի արարքը որակել էր առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնել, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատել պատժի կրումից:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր դատավճիռն ու պահանջում էր երեք ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ըստ մեղադրանքի նրանց վերագրվող արարքներում ու Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, Գեղամ Պետրոսյանին 14, Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարվա ազատազրկման:

Բողոք էր ներկայացրել նաև Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին, որը մերժվեց:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30