Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Մանուկյանը` «Մեկ հարկի տակ» նախագծի ու բիզնես հետաքրքրությունների մասին

Սեպտեմբեր 11,2019 13:35

9-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է «Երկրները մեկ հարկի տակ» նախագիծը: Այն պետական աջակցման բիզնես ռեսուրսների ծրագրի շրջանակում է տեղի ունենում եւ մի քանի նպատակ ունի՝ խթանել գործարարությունը, արտասահմանցի գործարարների հետ կապեր ստեղծել, խթանել արտահանումն ու ներդրումը, նաեւ հարթակ ստեղծել, որ «Մեկ հարկի տակ» ցուցահանդեսի շրջանակում իրենց մասնակցությունն ունենան դիվանագիտական կառույցներն ու տեղական ընկերությունները: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:

Նա նշեց, որ սեպտեմբերի 20-22-ը անցկացվող «Երկրները մեկ հարկի տակ» նախագծով նախատեսված է նաեւ մրցանակաբաշխություն: Հավելեց, որ նախագծի հետ աշխատում են 8 գերատեսչություն, արտասահմանից հրավիրվում են պետական եւ մասնավոր գործառույթ իրականացնող շահառուների:

«Եռօրյա-քառօրյա ծրագրի շրջանակում կարողանում ենք մեծ արդյունքներ գրանցել: Վերջին 9 տարիների ընթացքում ունենք այնպիսի հաջողված օրինակներ, ինչպես մսամթերքի ոլորտում ներդրման արտադրական ապահովումը, որն արտահանվում է Եվրոպա: Այս տարի «Մեկ հարկի տակ» ցուցահանդեսի եւ մրցանակաբաշխության ժամանակ ներկա են գտնվելու 6 երկրներից գործարարներ եւ պաշտոնատար անձինք»,- հայտնեց Մարիամ Մանուկյանը:

Ընդգծեց, որ դրանք այնպիսի երկրներ են, որոնք հետաքրքրված են սննդարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանումներով, հանքային ջրերի ու ջրերի ոլորտում, խոշոր մալուխային գործարանում ներդրումներով, կան նաեւ ռուսական ընկերություններ, որոնք ցանկություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել Հայաստանում:

Ասաց, որ կլինեն նաեւ քննարկումներ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման թեմայով, ու այդ հարցով իրենց աջակցում է ՓՄՁ-ԶԱԿ-ը: Այս տարի մրցանակակիրներն են հանդիսանալու Հայաստանում գործող 20 խոշոր, փոքր եւ միջին ձեռնարկություններ, 18 դիվանագիտական կառույցներ եւ արտասահմանյան ընկերություններ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30