Լրահոս
Օրվա լրահոսը

Copy paste-ի դեպքեր ՀՊՏՀ պրոռեկտորի հետազոտությունում. ուսանողների հերթական բացահայտումը

Սեպտեմբեր 11,2019 13:44

Մամուլում արդեն լայնորեն շրջանառվել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա մեծածավալ copy paste-երի դեպքերը։ Ուսանողներս դրանք վաղուց բացահայտել ենք և սպասում ենք պատասխանատուների պաշտոնական արձագանքին: Շարժվում ենք առաջ:

Պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համալսարանի ֆինանսավորմամբ կատարված այս «հետազոտության» և ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհի հաշվին գրքի հրատարակման ժամանակ եղել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրենը:

http://www.mindiaspora.am/res/Hratarakumner/2016/Amberd_28.pdf

Դա դեռ հերիք չէ՝ նա գրքի երկրորդ համահեղինակն է: Հետաքրքիր է իմանալ, թե համալսարանի և պետական բյուջեներից քանի միլիոն դրամ է հատկացվել «հետազոտության» և գրքի հրատարակման համար:

Եվ այսպես՝

1.2. ենթագլխի շուրջ կեսը բառացի արտագրություն է noravank.am-ի հոդվածից, և միայն մեկ պարբերության վրա հղում է տրված աղբյուրին, 1.1- ենթագլխում ևս մեկ պարբերություն (14-15 էջեր) արտագրված է նույն տեղից առանց աղբյուրը նշելու:

http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12482

2.2. ենթագլխի առաջին յոթ էջերը՝ շուրջ կեսը բառացի արտագրություն է panorama.am լրատվական կայքի հոդվածից:

https://www.panorama.am/am/news/2015/09/10/investment/1442547

2.3. ենթագլխի 78-րդ էջը առանց աղբյուրը նշելու բառերի չնչին տարբերությամբ (օրինակ, «պայմանավորված»-ի փոխարեն «կապված») արտագրված է 2011 թ.-ի «Սոցիալական պաշտպանությունը և սոցիալական ներառումը Հայաստանում»  զեկույցից:

http://ec.europa.eu/social/BlobServlet?docId=6881&langId=hy

3.2. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 125-127 էջերի հատվածում, արտատպված է հայկական հանրագիտարանից, և միայն վերջին պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

https://hy.wikipedia.org/wiki/Հայկական_սփյուռք

3.2. ենթագլխի երեքուկես էջ (107-110) բառացի արտատպված է Հայաստան համահայկական հիմնադրամի կայքից, և միայն վերջին պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

http://www.himnadram.org/hy/about-us

3.3. ենթագլխի առնվազն յոթ էջ արտատպված է orer.am լրատվական կայքից:

https://orer.am/?p=26726

3.3. ենթագլխի  առնվազն երեք էջ (144-146) արտագրված է Վիքիպեդիայից:

https://hy.wikipedia.org/wiki/Հայկական_սփյուռք

3.3. ենթագլխի  շուրջ երկուսուկես էջ (145-148 հատվածում) արտատպված է mediamax.am լրատվական կայքի հոդվածից, սակայն միայն նախավերջին պարբերության վրա է առկա հղում:

https://mediamax.am/am/news/interviews/7625

4.1. ենթագլխի առնվազն հինգ էջ բառացի արտագրություն է hetq.am լրատվական կայքի հոդվածից:

https://hetq.am/hy/article/59694

4.1. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 174-176, արտագրված է fintax.am կայքից, սակայն ընդամենը մեկ պարբերության վրա է առկա հղում, որպեսզի ակնհայտ չլինի մեծածավալ արտատպումը:

http://fintax.am/հայաստանի-ազատ-տնտեսական-գոտիներն-ու/?cv=1

4.1. ենթագլխի 165-րդ էջը բառացի արտագրված է Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքի լուրերի հատվածից:

http://www.hhk.am/hy/news/item/2014/02/27/xraxusel/

4.1. ենթագլխի մնացած հատվածը (հինգ էջից ավելի) բառացի արտագրություն է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի Արմենուհի Մելքոնյանի հոդվածից:

http://www.hhpress.am/index.php/?cv=1&sub=hodv&hodv=20140319_3&flag=am

4.2. ենթագլխի առնվազն երեք էջ տառացի արտագրություն է noravank.am կայքից, և միայն մեկ պարբերությունում հղում է տրված աղբյուրին:

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13680

4.2. ենթագլխի 194-195 էջերը բառացի արտագրված է Վիքիպեդիայից:

https://hy.wikipedia.org/wiki/Հայկական_սփյուռք

4.2. ենթագլխի ամբողջ 198-րդ էջը և 199-րդ էջի սկզբնամասը առանց աղբյուրը նշելու տառացիորեն արտատպված է Հայաստանի ազգային մրցունակության 2010թ.-ի զեկույցից:

http://ev.am/sites/default/files/attachments/pdf/ACR%202010_arm.pdf

5.1. ենթագլխի ներդրումային քաղաքականության հայեցակարգը գրեթե ամբողջությամբ արտատպված է՝ առնվազն 13 էջ, ընդ որում, որոշ պարբերությունների վրա հղում առկա է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե միայն այդ հատվածներն են վերցված սկզբաղբյուրից:

http://www.irtek.am/views/act.aspx?aid=82676

5.1. ենթագլխի երկու ամբողջական էջ՝ 209-210, արտատպված է armeco.am կայքից, և միայն երկու առանձին պարբերությունների վրա է առկա հղումը, որպեսզի ակնհայտ չլինի մեծածավալ արտատպումը:

http://armeco.am/publ/3-1-0-21

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30