Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի է հանքերի և էներգետիկ ռեսուրսների 100 տոկոս սեփականաշնորհումը տարբեր ընկերությունների. «Ժառանգություն»

Սեպտեմբեր 11,2019 13:15

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը: Վարչապետ Փաշինյանի կոչը՝ ապաշրջափակելու հանքավայրը և դրան անմիջաբար հաջորդած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կոշտ պատասխանը Հայաստանում իշխանության և հանրության միջև լարվածության դաշտ են ստեղծում, որից պետք է հնարավորինս արագ ձերբազատվել:

«Ժառանգությունը» վերստին պնդում է, որ անհրաժեշտ է սկսել հանրային-քաղաքական անաչառ քննարկումների շրջան, որի ընթացքում կառավարության անդամների, մասնագետների, քաղաքական ուժերի և հասարակական վստահություն ունեցող իրազեկ գործիչների հետ կճշգրտվեն հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունները, կթիրախավորվեն նախորդ իշխանությունների օրոք այս բնագավառում թույլ տված սխալներն ու բացթողումները, և կգտնվեն փոխադարձ ընդունելի, հավասարակշռված  որոշումներ:

«Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճակի ազգաշահ կարգավորման հիմքում պետք է ընկած լինի պետական մասնակցության դերի աստիճանական մեծացումը հանքերի և բնական պաշարների կառավարման ոլորտում: Անթույլատրելի է հանքերի և էներգետիկ ռեսուրսների 100 տոկոս սեփականաշնորհումը տարբեր ընկերությունների, որն անխուսափելիորեն հանգեցրել է ու առաջիկայում էլ հանգեցնելու է Հայաստանի պետական շահի և քաղաքացիների սահմանադրական իրավունքների անտեսման:

Այս խնդրի հետ կապված հավատարիմ մնալով մեր որդեգրած մոտեցմանը՝ կոչ ենք անում գործող իշխանություններին  վերանայել այս ոլորտում ստեղծված մտահոգիչ իրավիճակը, իրավական-օրենսդրական ճանապարհով գնալ պետության՝ հանքարդյունաբերական, էներգետիկ ոլորտի ձեռնարկություններում ունեցած բաժնեմասի մեծացմանը, որը թույլ կտա  մասնակցել որոշումների կայացմանը՝ պաշտպանելով մեր ազգային պետական շահերը, իսկ հնարավորության դեպքում ձեռք բերել արգելափակող փաթեթ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 10-25% պետական բաժնեմասի առկայության պարագայում հնարավոր է համակշռել բոլորի շահեր:

Ժառանգություն կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30