«Իմ քայլը» խմբակցության արդեն երկու պատգամավոր իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ: Խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, նաև պատգամավոր Սոնա Ղազարյանի մասին է, որոնք լրագրողների հետ զրույցներում ասել են, որ իրենք չէին հանդիպի Սեֆիլյանի հետ: Ալեն Սիմոնյանը նաև հայտնել էր, որ վարչապետը ցուցաբերել է մեծահոգություն:
Կառավարող ուժի խորհրդարանական մեծամասնությունից հնչած այդ գնահատականներն ուշագրավ են և հետաքրքիր է հետևել, թե արդյոք դրանք կունենա՞ն նոր դրսևորումներ, արդյոք կլինե՞ն նոր պատգամավորներ «Իմ քայլը» մեծամասնությունից, որոնք բացասական կգնահատեն «Սասնա ծռերի» հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այդ գնահատականն ուղիղ ձևակերպումով, իհարկե, բացասական չէ, բայց «ես չէի հանդիպի» ձևակերպումը տողատակում պարունակում է բավականին թափանցիկ ակնարկ վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: Ի՞նչ է դա՝ խորհրդարանական մեծամասնության շրջանակում որոշակի անհանգստությո՞ւն է առաջացրել վարչապետի հանդիպումը, թե՞ հանդիպելով «Սասնա ծռերի» հետ՝ վարչապետը խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքով որոշակի մեսիջ է հղում նրանց՝ հանդիպումից հետո:
Եվ արդյոք դա կարո՞ղ է պայմանավորված լինել հանգամանքով, որ հանդիպման ընթացքում եղել է որոշակի էական անհամաձայնություն քաղաքական ինչ-ինչ զարգացումների կամ իրողությունների առումով:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում