Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է պատճառը, որ նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվում գտնել երկրի «թռիչքային զարգացման» բանալին. «Փաստ»

Սեպտեմբեր 11,2019 12:37

Անցած տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարդկանց մեջ հույսեր արթնացան, թե նոր իշխանություններին կհաջողվի երկրի սոցիալտնտեսական կյանքում շատ արագ դրական փոփոխությունների հասնել, սակայն մեկուկես տարի անց պարզ է դառնում, որ բնակչության հույսերը չեն արդարացել, ավելին՝ դժգոհությունները գնալով խորանում են։

Ի՞նչն է պատճառը, որ նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվում գտնել երկրի «թռիչքային զարգացման» բանալին։ Այս խնդիրն ունի խորքային բնույթ, և իշխանությունը, ի սկզբանե տեսնելով հասարակության շրջանում էյֆորիկ տրամադրությունները, այնպիսի ծանրություն է վերցրել իր ուսերին, որը չի կարող տանել մի քանի պատճառներով։

Նոր կառավարության և խորհրդարանի ձևավորումից հետո բոլոր հնարավորությունները կային, որպեսզի դրանց կազմում ընդգրկվեին պրոֆեսիոնալներ, որոնք կարող էին գլուխ հանել իրենց ոլորտի խնդիրներից և դրանց լուծումներ տալ։

Սակայն ընտրվեց կադրային քաղաքականության այլ տարբերակ, և կադրերի ընտրության հարցում առաջնային պլանում դրվեց հեղափոխության իրականացմանը ներդրում ունենալու կամ, այլ կերպ ասած, «քայլելու» գործոնը։

Արդյունքում կառավարման բարձր օղակներում հայտնվեցին բազում ոչ պրոֆեսիոնալներ, որոնք անգամ գաղափար չունեն պետական կառավարման համակարգի մասին։

Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Փաշինյանը անձամբ է փորձում զբաղվել տարբեր ոլորտների հարցերով, իսկ այդ ընթացքում իր թիմի անդամների մեծամասնությունը մնում է ստվերում։

Մյուս կարևոր պատճառը, որ նոր իշխանությունները չկարողացան արդարացնել հասարակության հույսերը, այն է, որ նրանք չունեն հստակ ծրագիր և ռազմավարություն։

Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում առաջ քաշվեց «տնտեսական հեղափոխության» գաղափարը, սակայն կառավարության ծրագրից պարզ դարձավ, որ այդ ծրագիրը շարքային ծրագիր է, ինչպիսին ներկայացվել է տարբեր տարիներին։

Հասնելով իշխանության՝ Փաշինյանն ու իր թիմն այդպես էլ չգիտակցեցին, որ տնտեսության զարգացման համար պետք է բարենպաստ միջավայրի ձևավորում, որը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրումներ ներգրավել։

Սակայն իշխանությունները այդպես էլ չկարողացան ձևավորել համապատասխան ներդրումային միջավայր, քանի որ իրենց կողմից տարվող քաղաքականությունն անկանխատեսելի է, իրենք չունեն քայլերի հաջորդականություն նախատեսող ռազմավարություն և շատ արագ կարող են որոշումները մեկը մյուսի հետևից փոխել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30