Հայաստանի Հանրապետության խորհրդարանը սկսում է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների գործընթաց։
Աշխատանքային խմբի համակարգումն իրականացնելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Նրա կարծիքով՝ այս պահին դեռեւս շտապելու անհրաժեշտություն չկա. մինչեւ բուն փոփոխությունները ժամանակ կա ուսումնասիրելու տարբեր երկրների փորձը, քննարկել բարեփոխումների ամենահարմար տարբերակը։
Դանիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հաշվով հիմնվելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն հայեցակարգի վրա, որը հրապարակվել էր 2018 թվականին, սակայն այդ հայեցակարգի վրա հիմնված եւ դրա մի մասը արտացոլող փոփոխությունները չէին ընդունվել նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ որոշ դաշնակցական պատգամավորներ կողմ չքվեարկեցին։ «Դեռ մարտին, երբ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներով առաջին անգամ հավաքվեցինք Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, որոշեցինք ժամանակ տալ ընդդիմադիր մեր գործընկերներին, որ նրանք էլ ծանոթանան այդ հայեցակարգին եւ իրենց առաջարկները ներկայացնեն։ Հաջորդ հանդիպման ժամանակ քննարկեցինք նաեւ գործողությունների ժամանակացույցը։ Մինչ այս պահը քննարկումը ծավալվել է դեռեւս ընդհանուր սկզբունքների մակարդակում, մեր մոտեցումները նաեւ դետալների առումներով վերջնականացված չեն, քանի որ մենք բաց ենք առաջարկների համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ փոփոխությունների շրջանակում անդրադառնալու են նաեւ կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմերին, միգուցե՝ նաեւ ընտրական իրավունքի տարիքային շեմին. «Նախորդ տարի մեր նպատակը ավելի ներկայացուցչական խորհրդարան ունենալն էր՝ թե՛ կուսակցությունների թվի, թե՛ տարիքային բազմազանություն առումով։ Այժմ եւս հավատարիմ ենք ավելի ներկայացուցչական եւ ներառական խորհրդարան ունենալու սկզբունքին»։
Կարդացեք նաև
Ընտրական օրենսգրքում տեղ գտած ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունը լինելու է Օրենսգրքի բարեփոխումների օրակարգում։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում