Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«После обеда горчицы не надо». Սասուն Միքայելյանը՝ խորհրդարանում

Սեպտեմբեր 11,2019 12:18

ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի լիագումար նիստին խորհրդարանը քննարկեց ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը սահմանել Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր:

Այս հայտարարությունը մի շարք պատգամավորների մոտ հարցեր առաջացրեց: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ ինչպե՞ս են արժևորելու այդ օրը, ի՞նչ միջոցառումներ են անցկացնելու: Նախարարի տեղակալը պատասխանեց. «Այս նախաձեռնությունը ծնվեց, քանի որ տարիներ շարունակ դեկտեմբերի 7-ին ԱԻՆ-ը կազմակերպում էր Աղետի գոտում վարժանքներ: Մենք նախատեսում ենք այդ օրը կրկին կազմակերպել վարժանքներ, զուգահեռ նաև ուսուցում տեղական, մարզային և հանրապետական շերտերում»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի համար էլ էր անհասկանալի դեկտեմբերի 7-ը Աղետների դիմակայման օր սահմանելը: Նա ասաց. «Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում դա. մինչև աղետ արդեն գիտե՞նք ինչ պիտի անենք, թե՞ после обеда горчицы не надо»:

Արմեն Հարությունյանը պարզաբանեց. «Հոկտեմբերի 13-ը Վտանգի նվազեցման օրն է, մենք առաջարկում ենք դեկտեմբերի 7-ը դիմակայունության բարձրացման օր հռչակել: Առաջարկում ենք մեր պատրաստվածության աստիճանը մեկ աստիճանով, երկու երեք և ավելի բարձրացնել»:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ակնարկեց. «Կարա լինի, էլի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30