Լրահոս
Օրվա լրահոսը

3 տեսախցիկ և ավելի արագ պրոցեսոր. Apple-ը ներկայացրել է այֆոնների նոր շարք

Սեպտեմբեր 11,2019 12:12

Apple ընկերությունը ներկայացրել է իր այֆոնների նոր շարքը. դրանք հագեցել են լրացուցիչ տեսախցիկով և ավելի արագ պրոցեսորներով, որոնք ավելի քիչ էներգիա են ծախսում:

iPhone 11-ի և iPhone 11 Pro-ի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆորնիայում: Ընկերությունը նաև ներկայացրել է Series 5 «խելացի ժամացույցները»:

Առավել մատչելի՝ iPhone 11 մոդելը ներկայացված է վեց գույնով: Սմարթֆոնը հագեցած է Liquid Retina 6,1 դյույմանոց էկրանով և А13 Bionic պրոցեսորով, ինչպես պնդում են ընկերությունում, դա ամենաարագն է շուկայում:

Ընկերությունը խոստանում է, որ նոր այֆոնի մարտկոցը մեկ ժամով ավելի ուշ կլիցքաթափվի, քան դրա նախորդ մոդելինը:

Միաժամանակ, ընկերությունը չի ներկայացրել այն մոդելը, որն ի վիճակի է աշխատել նոր սերնդի 5D ցանցում, այդպիսով չեն հաստատվել շնորհանդեսից առաջ շրջանառվող նոր ֆունկցիոնալ հնարավորությունների մասին լուրերը:

Սարքն ունի երկու հիմնական տեսախցիկ և մեկն էլ՝ դիմացից, նաև գիշերային ռեժիմի նկարահանման հնարավորություն:

Առավել զարգացած մոդելն անվանել են iPhone 11 Pro (և Pro Max): Այն ունի երեք հիմնական տեսախցիկ: Apple-ը նաև ներկայացրել էր Deep Fusion գործառույթը, որը նկարում է մի քանի նկար և դրանք միավորում մեկ նկարում:

iPhone 11 Pro-ի էկրանը 5,8 դյույմ է, իսկ Pro Max-ինը՝ 6,5:

Նոր Apple Watch-ը կունենա մշտական միացված էկրան: Նախկինում այն միացնելու համար անհրաժեշտ էր բարձրացնել ձեռքը և սեղմել: Ժամացույցները հագեցել են ներդրված կողմնացույցով և առանց այֆոնի արտակարգ ծառայություններ կանչելու հնարավորությամբ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30