Խանտի-Մանսիյսկում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Աշխարհի 47 երկրի 128 շախմատիստ է սկսել պայքարը 1/64 եզրափակչում: Մրցաշարն անցկացվում է 7 շրջանով՝ նոկաուտ համակարգով:
Այն նաեւ շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարի ընտրական փուլ է:
Յուգրայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված է չորս գրոսմայստերով, որոնց հետ են նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր երկու հայրենակիցներ:
Դասական շախմատի առաջին շրջանի առաջին տուրում Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի են արել, իսկ Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել են:
Կարդացեք նաև
Հայ շախմատիստներից հաղթել է միայն ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Սամուել Սեւյանը: Կրիկոր Սեւագ Մխիթարյանը (Բրազիլիա) բաժանել է միավորը:
Այսօր նույն զույգերը կխաղան դասական շախմատի երկրորդ տուրում, սակայն հակառակ գույնի խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ