Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Հոգեվարքի մեջ փորձում են ինձ վնասելու բոլոր հնարավոր մեթոդները»

Սեպտեմբեր 11,2019 11:50

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին խնդրեց մեկնաբանել այն լուրը, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում իր կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով, եւ որ ինքը, ըստ որոշ տեղեկությունների, բուհի իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր:

«Ցավոք, որոշ «ընկերներ» չափազանց ծանր են տանում ուսանողների և շրջանավարտների այս աննախադեպ սերն ու աջակցությունը և հոգեվարքի մեջ անկարողությունից փորձում են ինձ վնասելու բոլոր հնարավոր մեթոդները: Թեման այնքան անլուրջ է, որ արվել է բացառապես մամուլով բացասական աղմուկ տարածելու համար: Երկար փորփրել են և իրենց գտածը 70-100 հազար դրամի չափի պարգևատրման 4-5 դեպքեր են, և 2 աշխատակցի արձակուրդ, որոնք, միայն իրենց կարծիքով, խախտում է: Դրանով ևս մեկ անգամ հաստատում են, թե որքան մաքուր ենք աշխատել: Աղմուկի հեղինակները ևս շատ լավ գիտեն, թե որքան հեռու է այդ ամենն ինձնից, սակայն երբ մարդը բարոյականության զսպման որևէ ներքին մեխանիզմ չի ունենում, այսպիսի ճղճիմ քայլերը իրականություն են դառնում»,- Aravot.am-ին ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ Shamshyan.com-ի հրապարակած այդ լուրը ոստիկանությունից հաստատել են: Panorama.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնեցին, որ ստացած տվյալների համաձայն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները՝ իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավճարներ, որի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

«Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր»,-ասել են ոստիկանությունից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30