Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի է անցել, Տիգրան Աբգարյանի սպանության գործով կա մեղադրյալ կասկածյալ, կամ ովքե՞ր են հրավիրվել հարցաքննության, եւ, առհասարակ, ի՞նչ է արել նախաքննական մարմինը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 11,2019 11:44

Սեպտեմբերի 11-ին, երբ հրապարակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին։ Ի թիվս այլ հարցերի՝ Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման ՀՀ շատ քաղաքացիների կամ մեծամասնության համար։

ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ։ Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում։ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի։ Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»։ Սակայն մինչ օրս չի հանրայնացվել, թե որտեղ ու կոնկրետ երբ է Քոչարյանն ասել այդ խոսքերը, ինչու իրավական որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ՝ հերքելու կամ հաստատելու դրանք։

Ու եթե իրապես ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին որեւէ անձեռնմխելիություն չի կարող փրկել խիստ պատժից։ Իսկ եթե ՀՔԾ պետի ասածը չապացուցված եւ մտացածին եզրահանգում է, եւ Քոչարյանը նման բառեր չի ասել, ապա կարելի է եզրահանգում անել, որ ՀՔԾ պետը դա արել է պարզապես զգացմունքային ֆոն ստեղծելու համար եւ շեղելու ուշադրությունը գաղտնալսման բուն էությունից, եւ մենք կրկին ունենալու ենք մարտի մեկի բացահայտում՝ այս անգամ արդեն մարդկանց չասված խոսքերը նրանց վերագրելու եւ դրա հիման վրա մեղադրանքներ կառուցելու եւ նրանց վերագրելու տեսքով։

Անցել է մեկ տարի, եթե ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ապա ի՞նչ է արել նախաքննական մարմինը մեկ տարի անց, ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ. եթե առաջադրված է, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվում։

Ի վերջո, ըստ Սասուն Խաչատրյանի՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Մեկ տարի է անցել, վերջինիս սպանության գործով կա մեղադրյալ կասկածյալ, կամ ովքե՞ր են հրավիրվել հարցաքննության, եւ, առհասարակ, ի՞նչ է արել նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցների հետ։

Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով դիմեցինք Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժին եւ սպասում ենք վերջիններիս պատասխանին։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30