Լրահոս
Օրվա լրահոսը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հերթական նախաձեռնությունը` Աչաջուր համայնքում

Սեպտեմբեր 11,2019 11:02

ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի կենտրոնում գործող գրադարանը վերանորոգման, վերազինման և նոր գրքերով համալրման փուլում է գտնվում:

Ծրագիրը կյանքի կոչվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ: IBBY Հայաստանը (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե հայաստանյան ներկայացուցչությունը) IBBY Yamada 2019

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայում բարեկարգվել, կահավորվել, տեխնիկապես վերազինվել և նոր մանկական գրքերով է համալրել Աչաջուր գյուղի գրադարանը:

  Աչաջուր գյուղի գրադարանը վերջին անգամ վերանորոգվել էր 1970-ական թթ.:  Գրադարանավար Նունե Ջամալյանի ներկայացմամբ, գրադարանի սրահն անմխիթար վիճակում էր՝ տանիքը անձրևների ժամանակ կաթում էր, կահույքը հին էր, գրքերի մի մասը խոնավանալու հետևանքով վնասված, մաշված։ Գրադարանի աշխատակիցներն իրենք էին ժամանակ առ ժամանակ փորձում մաքրել, վերականգնել գրքերի նախկին տեսքը: Բացի այդ գրադարանի գրքային ֆոնդում բացակայում էին մանկական գրականության նմուշները: Իսկ այն ինչ կար, ԽՍՀՄ տարիների հրատարակության գրքեր էին։

Ծրագրի իրագործման արդյունքում այսօր Աչաջուր համայնքի գրադարանն ունի նորովի կահավորված և տեխնիկապես վերազինված սրահ, վերանորոգված տանիք և հատակ, նոր պատուհաններ, իսկ գրքային ֆոնդի համալրումն էլ ընթացքի մեջ է։ Նախապես ծրագրված է գրադարանի պաշտոնական բացումն անել հոկտեմբերի 5-ին։ Մինչ այդ գրադարանը կրկին կհամալրվի վերջին տարիներին հրատարակված մոտ 500 միավոր մանկական գունազարդ գրականությամբ, որոնք ձեռք են բերվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայկական գրադարանային ասոցիացիայի և Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ջանքերով:

Գրադարանի բարեկարգման աշխատանքներին աջակցել են Տավուշի մարզպետարանը, Աչաջուրի համայնքապետարանը և «Դեկորա գրուպ», «Վալան Պրոֆ», «Օստինատո» ու «Լեվլ» ՍՊԸ-ները:

Նորոգված գրադարանում նախատեսում են կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30