Եկատերինբուրգում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին կորուստն ունեցավ: Մրցումային երկրորդ օրը 81 կգ քաշային կարգում Արտուշ Հովհաննիսյանը առաջին մենամարտն անցկացրեց Նիդերլանդները ներկայացնող իր հայրենակից Արտյոմ Կասպարյանի հետ եւ մրցավարների որոշմամբ 1:4 հաշվով պարտություն կրեց:
Այսօր մեր թիմից ռինգ է մտնելու 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, որի մրցակիցը կանադացի Ռոբին Բասրանն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ