Սեպտեմբերի 9-ին, ժամը 15։30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել և ստուգել են 33-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»։
Մեքենան բեռնված է եղել շուրջ 4խմ փայտանյութով։ Վարորդը չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերն ու հայտնել, որ փայտանյութն ինքն է պատրաստել երկու օր առաջ․ Դսեղ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է մեկ կանգուն ծառ։
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն