Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թրամփը հեռացրել է Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից

Սեպտեմբեր 10,2019 21:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռացնում է Ջոն Բոլթոնին իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից:

Twitter-ի իր էջում Թրամփը գրել է, որ ինքը, ինչպես նաև իր աշխատակազմի մյուս աշխատակիցները, կտրականապես համաձայն չեն եղել Բոլթոնի բազմաթիվ դատողությունների հետ:

«Ես խնդրել եմ Ջոնին լքել պաշտոնը, և այսօր առավոտյան ընդունել եմ նրա հրաժարականը: Ես շնորհակալություն եմ հայտնում Ջոնին իր աշխատանքի համար: Հաջորդ շաբաթ ես կնշանակեմ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական»,- գրել է Թրամփը:

Ինքը՝ Բոլթոնը, Twitter-ում գրել է, որ երեկ երեկոյան ինքն է իր հրաժարականն առաջարկել նախագահին, իսկ Թրամփն ասել է. «Արի դա վաղը քննարկենք»:

70-ամյա Ջոն Բոլթոնն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական էր նշանակվել անցյալ տարվա ապրիլին: Մինչ այդ նա աշխատել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ և պետքարտուղարի օգնական:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30