Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը չհրաժարվեց մանդատից ու մնաց անկախ պատգամավոր

Սեպտեմբեր 10,2019 17:35

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ ամբիոնից ուսապարկը ուսին՝ հայտարարեց, որ չի հրաժարվում մանդատից. շարունակելու է մնալ անկախ պատգամավոր:

Նա անկեղծացավ, որ վերջին օրերին կայացրել է իր կյանքում դժվարին որոշումներ:

Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Որոշումներից ամենադժվարինն էր «Լուսավոր Հայաստանից» հեռանալը: Ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ անցել եմ դժվարին ճանապարհ: Այդ որոշումը, սակայն, անխուսափելի էր: Իրականում իմ այդ որոշման խորքային դրդապատճառները կապված են ոչ միայն բուն «Լուսավոր Հայաստանի», որքան քաղաքական համակարգի ախտերի հետ: Համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է թավշյա հեղափոխությամբ, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, գաղափարների: Ցավոք, այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել ու չեմ տեսնում ո՛չ «Լուսավոր Հայաստանում», ո՛չ մնացած՝ հատկապես խորհրդարանական ուժերում»:

Արման Բաբաջանյանի ձևակերպմամբ՝ տարվում է անատամ արտաքին քաղաքականություն, որը կապ չունի հեղափոխության սկզբունքների հետ:

Ամփոփելով ելույթը՝ նա ասաց. «Ես հետայսու արդեն անկախ պատգամավորի կարգավիճակում անելու եմ առավելագույնը այդ սուրբ նպատակը իրականացնելու նպատակով անհրաժեշտ ուժերին ու անհատներին միավորելու և նրանց ներուժը ի բարօրություն Հայաստանի ծառայեցնելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30