Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականի խաղերից հետո դրական արձագանքներ եմ ստացել Ռոմայի երկրպագուներից. Մխիթարյան

Սեպտեմբեր 10,2019 17:32

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական Ռոմա տեղափոխվելուց հետո առաջին մամուլի ասուլիսն է տվել՝ նշելով, որ Իտալիայի և Բոսնիա Հերցեգովինայի հետ Հայաստանի հավաքականի խաղերից հետո ինքը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել Ռոմայի երկրպագուներից, և իրեն շատ հաճելի է, որ իր խաղը հավանել են:

«Ես ուրախ եմ, որ այստեղ եմ: Վերջին շրջանում իմ ֆուտբոլային կյանքն այնքան էլ հեշտ չէր: Ես կանեմ հնարավոր ամեն բան՝ արդյունքի հասնելու համար,- ասել է նա: -Ռոմայում խաղալը մեծ հնարավորություն է ինձ համար: Մենք անգամ գումարի մասին չենք խոսել: Ես եկել եմ Ռոմա վայելելու ֆուտբոլը և հաճույք ստանալու»:

Մխիթարյանը նշել է, որ Անգլիան հիմա իր համար անցյալում է, և չի ցանկանում այլևս դրա մասին խոսել: «Ես ոչ մի հետքայլ չեմ արել, քանի որ սա մեծ լիգա է, և ես մեծ ակումբում եմ,- ասել է նա՝ հավելելով, որ լավագույնն է մաղթում Արսենալին: -Վերջին մի քանի խաղերում ես պահեստայինների նստարանին էի, ուստի որոշեցի ինչ-որ բան փոխել: Ես թիմի մենեջմենթում չեմ, ուստի չգիտեմ՝ ինչպես նրանք որոշեցին ինձ բաց թողնել: Շնորհակալություն մարզական տնօրեն Պետրաչիին՝ ինձ այստեղ գալու հնարավորություն տալու համար:

Մխիթարյանը նաև նշել է, որ որևէ մտավախություն չունի Թուրքիայում Բեշիկթաշի հետ սպասվող հանդիպման վերաբերյալ: «Ես խաղացել եմ Թուրքիայում և երբեք խնդիրներ չեմ ունեցել մարզական ճամբարներում կամ Չեմպիոնների լիգայի խաղերին: Հայաստանը տարբեր հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ ցանկացած ֆուտբոլիստի վրա մշտական ճնշում կա: «Մարդիկ հետևում են խաղացողների յուրաքանչյուր քայլին, և սխալներն ու հաջողությունները չափազանցվում են: Դու պետք է նորմալ ընդունես այդ ճնշումը»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30