Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ. «Մենք պատրաստ ենք բոլոր միջոցների կիրառմանը օրինականության շրջանակներում»

Սեպտեմբեր 10,2019 15:36

Երեկվա պայմանավորվածության համաձայն, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր ժամը 11:00-ին կրկին հավաքվեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջեւ; Նրանք դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջում են անհապաղ դատական նիստ հրավիրել եւ քննարկել Սահմանադրական դատարանի որոշումը՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:

Գագիկ Բաղդասարյանը հայտարարեց, թե հուսով են՝ տիկին Դանիբեկյանը տեղյակ է, թե ինչի են իրենք այսօր հավաքվել դատարանի առջեւ:

Փաստաբան Վահե Եփրիկյանը մեկ անգամ եւս հնչեցրեց իրենց մտահոգությունը, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը, թե Քոչարյանը կալանքի տակ է գտնվում մի նորմով, որը հակասահմանադրական է եւ նրա ազատազրկված լինելը բացարձակ ապօրինությունների արդյունք է: «Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանն անհապաղորեն անդրադառնալը ոչ թե մեր ցանկությունն է, այլ՝ ձեր պարտքը: Խնդրում ենք եւ հույս ունենք, որ չեք սպասի մինչեւ սեպտեմբերի 12-ը: Դեռ երեկվանից ահազանգել ենք, որ չենք սահմանափակվելու լոկ կոչերով կամ լոզունգներով: Մենք պատրաստ ենք բոլոր միջոցների կիրառմանը օրինականության շրջանակներում եւ ի վերջո հասնելու ենք ձեր կողմից արդարադատության իրականացմանը: Սա մեր օրինական պահանջն է»,-հայտարարեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30