«Հողերի, անցյալում կատարված այլ գործընթացների համար, տենդերների հետ կապված քաղաքապետարանը տասնամյակներով դիմումներ է ուղարկել դատախազություն»,-այսօր Երեւանի ավագանու նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա անդրադարձավ նաեւ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրին, որը նույնպես քննության փուլում է: Ասաց, որ ստուգվում է այդ փաստաթղթերի իրավաչափությունը: Նրա խոսքով, պայմանագիրը միջազգային է եւ մեկ օրվա ուսումնասիրելու հարց չէ»:
Ինչ վերաբերում է «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելուն, ապա Հայկ Մարությանը ասաց. «Մենք այնքան ճիշտ եւ հստակ գործողություններով ենք գնացել առաջ, որ ընդհանրապես ոչ մի մտավախություն չունենք: Մեր բոլոր քայլերը շատ կշռադատված են: Մենք հանգիստ, նորմալ քայլերով գնում ենք առաջ, պլանավորված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ