Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դուք ծպտուն չեք հանել, քանի որ խիզախություն չունեք, իսկ ես այսուհետ ունեմ. բանավեճ Արման Բաբաջանյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև

Սեպտեմբեր 10,2019 13:52

ՀՀ ԱԺ-ում ««2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ բանավեճ ծավալվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի Ռուբեն Ռուբինյանի միջև:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Արման Բաբաջանյանը քննարկման ժամանակ հարցրել էր՝ ծանրութեթև արե՞լ են. հանկարծ չստացվի այնպես, որ Ադրբեջանի՝ դիտորդի ու գործընկերոջ հարց գա օրակարգ, և մենք մենակ մնանք: Ռուբեն Ռուբինյանն այս առիթով արձագանքեց. «Մեր քաղաքական ուժի և անձամբ Ձեր, քանի որ արդեն քաղաքական ուժ չունեք, տարբերությունն այն է, որ Ձեր կանխավարկածն այն է, որ ՀՀ-ն անկարող պետություն է, իսկ մերն այն է, որը ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, որը չունի կաշկանդվածություն և պաշտպանում է իր շահերը: Դրա համար, երբ մենք քննարկում ենք ՀԱՊԿ-ում կանոնակարգային փոփոխություններ, որը կանոնակարգում է դիտորդ կամ գործընկեր պետության անդամությունը և մասնակցությունը, Դուք դրա մեջ տեսնում եք մի իրավիճակ, որտեղ պետք է Ադրբեջանը կամ Թուրքիան կամ այլ պետություն մտնեն ՀԱՊԿ, և մենք ոչինչ չկարողանանք անել, իսկ մենք տեսնում ենք, որ առանց ՀՀ համաձայնության չկա պետություն, որը կարող է ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր կամ անդամ դառնալ: Ադրբեջանը չի լինելու գործընկեր կամ դիտորդ ՀԱՊԿ-ում, քանի որ ՀՀ-ն չի ապահովելու կոնսենսուս: Մի կողմ թողեք ՀՀ-ի խեղճության կանխավարկածը և սկսեք ՀՀ-ի մեծության և ինքնիշխանության ու սեփական շահերը պաշտպանելու կանխավարկածով շարժվել»:

Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե չէր ուզում խոսել, բայց Ռուբեն Ռուբինյանն իրեն ստիպեց. «Հիշեցնեմ, թե ինչպես է պարբերաբար ոտնձգություն իրականացվում մեր ինքնիշխանության նկատմամբ, երբ ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու ծանր ոճրագործության մեջ մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում: Սա սպառնալիք չէ՞ արդյոք մեր ինքնիշխանությանը: Երբ ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ-ում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգություն է մեր ինքնիշխանությա՞նը, թե՞ ոչ: Օրերս ՌԴ գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց մարտի 1-ի գործով անցնող կարևորագույն մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ: Սա ոտնձգություն չէ՞ մեր ինքնիշխանության նկատմամբ: Երբ ՍԴ նախագահը հանդիպում է ՌԴ դեսպանին մեր երկրում, և մենք դրա բովանդակության մասին չգիտենք, լավ կլիներ պարզաբանեին՝ ի՞նչ կարգով է դա: Դուք այս բոլոր իրավիճակներում ծպտուն չեք հանել, քանի որ խիզախություն ու համարձակություն չունեք այս հարցերի մասին խոսելու: Ես այսուհետ ունեմ ու կխոսեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Այս բանավեճը կլասիկ օրինակ է, թե ինչպես են դրսևորվում պատասխանատվություն կրող և չկրող անձերը։ Երկուսն էլ իրավացի են, սակայն այս բանավեճը անիմաստ է։ Ամենակարևորը, որ երկուսն էլ ազնիվ են և սրտացավ։ Ցանկանում եմ Արման Բաբաջանյանին հաջողություններ իր նոր կարգավիճակում։ Ուրախ եմ, որ ի դեմս նրան, կառավարությունը ունի ԱԶՆԻՎ և ԲԱՐՈՅԱԿԱՆ ընդդիմություն։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30