Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիքը» դեմ է Ամուլսարի շահագործմանը

Սեպտեմբեր 10,2019 13:40

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության սեպտեմբերի  8-ին տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստում ամփոփվեց կուսակցության 22-ամյա գործունեությունը, միաժամանակ, անդրադարձավ 2018թ-ի   հեղափոխությունից հետո ներքաղաքական  իրավիճակին՝ այն գնահատելով  մտահոգիչ։  Ինչը հետևանք է իշխանությունների իրականացրած ո՛չ  վճռական, ո՛չ ամբողջական քայլերի, ինչպես նաև անցումային արդարադատության ներդրումից խուսափելու, այդ թվում՝ կառավարման ամբողջ համակարգում վեթինգ չկիրառելու, նախկին հանցագործ բանդայի պարագլուխներին պատասխանատվության չենթարկելու և նրանց թալանը ժողովրդին չվերադարձնելու, այդ թվում՝ գազի և էլեկտրոէներգիայի շուրջ երկու տասնամյակ ուռճացված սակագների հաշվին։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով 5-րդ շարասյան ագրեսիվ ակտիվացումը և ռևանշի հնարավոր վտանգը՝ ԺՀԿ-ն շարունակում է աջակցել իշխանություններին և անելու է իրենից կախված հնարավորը՝ կանխելու ռևանշիստական ցանկացած դրսևորում։

Քննարկվեց Ամուլսարի հնարավոր շահագործման հարցը։ ԺՀԿ-ն անընդունելի է համարում հանքարդյունաբերության ոլորտում առկա վիճակը, մասնավորապես՝ Ամուլսարի վերաբերյալ քննչական կոմիտեի որոշումը  այլ բան չէր, քան արդարացնել նախորդ հանցագործ, կոռումպացված ռեժիմը, միաժամանակ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների պատասխանատվությունից խուսափելը պետք է ահազանգ հանդիսանա Նիկոլ Փաշինյանին։

ԺՀԿ-ն դեմ է Ամուլսարի շահագործմանը, միաժամանակ առաջարկում է լյուստրացիայի ենթարկել, բացահայտել բոլոր գործող հանքերի իրական տերերին, և տասնամյակներ շարունակ ընդերքը հոշոտած և ապօրինի կուտակած հարստությունը վերադարձնել ժողովրդին։

Կուսակցությունը քննարկեց և վերանայեց Արցախի հարցում իր 1997-99 թթ-ի դիրքորոշումը և հաշվի առնելով Ադրբեջանի վերջին տարիների կոշտ ռազմատենչ դիրքորոշումը՝ ԺՀԿ-ն իր աջակցությունն է հայտնում իշխանություններին՝  Արցախը Հայաստանին վերամիավորումը օրակարգային հարց դարձնելուն, և  փոխզիջումը կարող է լինել՝ Ադրբեջանի կողմից պատերազմն սկսելու դեպքում նոր ազատագրված տարածքների շուրջ հնարավոր բանակցությունները, որովհետև ներկայիս ազատագրված տարածքների ցանկացած զիջում վտանգում է Հայաստանի, այդ թվում՝ առաջին հերթին Արցախի անվտանգությանը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց կուսակցության առաջիկա համագումարին ներկայացնել կուսակցության զինանշանը /լոգոն/ փոխելու առաջարկը, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ներկայիս քարտեզը փոխարինել Հայաստանի, Արցախի և ազատագրված տարածքների   միասնական քարտեզով։

«Ժողովրդավարական Հայրենիք »կուսակցության

 քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30