Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը մասամբ է կատարել Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի առաջարկները

Սեպտեմբեր 10,2019 12:41

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ECRI) այսօր հրապարակել է եզրակացություն՝ Հայաստանի համար 2016թ. արված առաջնահերթ առաջարկությունների կատարողականի վերաբերյալ:

Հայաստանի վերաբերյալ 2016թ. զեկույցում ECRI-ն առաջարկել էր, որ իշխանությունները համապատասխանեցնեն Քրեական օրենսգիրքը ECRI-ի Գլխավոր քաղաքականությանը: ECRI-ը եզրակացրել է, որ դա չի իրականացվել, քանի որ, օրինակ, «արգելված հիմքերի» ցանկը նոր Քրեական օրենսգրքի նախագծում չի ներառում ECRI-ի կողմից առաջարկված կետերը: Բացի այդ, նոր Քրեական օրենսգրքի ընդունումն այս փուլում ծրագրված է միայն 2020թ. համար:

ECRI-ը նաև առաջարկել էր, որ խոցելի խմբերի ինտեգրման համար գործողությունների տարբեր ծրագրերը ներառեն նրանց նպատակների նկարագրություն, այդ խմբերի վրա ազդեցության գնահատականի չափանիշների փաթեթ և հստակ ֆինանսական պլան: Դա մասամբ իրագործվել է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30