Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսպիսի խաղ մեր ավագի կողմից հավաքականում վերջին շրջանում դժվար է հիշել, սեպտեմբերի 8-ին Հենրիխ Մխիթարյանն իր բարձրության վրա էր. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 10,2019 12:26

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ, կարողացավ շոկի ենթարկել Էդին Ջեկոյի ու Միրալեմ Պյանիչի՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին։ Խաղից հետո լուսատախտակին վառվում էր 4:2 հաշիվը, իսկ J խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանը վերադարձավ 3-րդ տեղ. այդքան բաղձալի 2-րդ հորիզոնականը «սարերի հետեւում չէ»։ Ընդամենը 3 միավոր եւ մենք կհավասարվենք համակրելի ֆուտբոլ ցուցադրող Ֆինլանդիային։ Հիմա վերադառնանք Հանրապետական եւ փոքր-ինչ խոսենք ֆանտաստիկ, պատմական եւ էմոցիոնալ հաղթանակի մասին։

«Եկա, տեսա, հաղթեցի»,- ասաց եւ կատարեց վիրտուոզ Մխիթարյանը բոլորիս աչքի առջեւ։ Այսպիսի խաղ մեր ավագի կողմից հավաքականում վերջին շրջանում դժվար է հիշել, սեպտեմբերի 8-ին Հենրիխը իր բարձրության վրա էր։ Կարծում ենք՝ բոսնիացիների եւ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը Ունայ Էմերիի հետ լուրջ խոսակցություն կունենա՝ կապված Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու հետ։ Նախորդ նյութերից մեկում մենք նշել էինք, որ խաղադաշտում շատ են անարդար որոշումները, սակայն ֆուտբոլն այն սպորտաձեւն է, որը այդ անարդարությունների համար վարձահատույց է լինում այլ խաղերում։ Այդպես էլ եղավ։

Հայաստանի հավաքականը իր խաղով ուղղակի վաստակել էր այս հաղթանակը։ Իտալիայի դեմ խաղից հետո վերականգնվել եւ խաղալ այսպիսի ֆուտբոլ կարող են շատ քչերը։ Մեր տղաները միանշանակ փայլեցին խաղադաշտում, բայց այս հաղթանակը կարելի է կոչել Արմեն Գյուլբուդաղյանցի անունով։ Այն մարզիչը, որը ուղղակի «փոս փորեց» Ռոբերտ Պրոսինեչկիի համար, այն մարզիչը, ով կարողացավ մարզչական իր մտահղացումներով փշրել բոսնիացիների հաղթելու հնարավորությունները։ Հավատացե՛ք, Պյանիչին խաղից դուրս թողնել չեն կարողանում նույնիսկ Իտալիայի Ա Սերիայում, իսկ Գյուլբուդաղյանցի թեթեւ ձեռքով Միրալեմի ներկայությունը Հանրապետականում կարելի էր զգալ միայն այն ժամանակ, երբ Բոսնիան անկյունային հարված էր իրացնում։

Էդմոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30