Այս պահին Երեւանի քաղաքապետարանի առաջ «Սանիթեքի» աշխատակիցները բողոքի ցույց են անում՝ պահանջելով իրենց օգոստոս ամսվա աշխատավարձերը: Աշխատակիցների խոսքով՝ իրենք պարտաճանաչ կատարել են իրենց պարտականությունը եւ իրենց չեն հետաքրքրում քաղաքապետարան-«Սանիթեք» հարաբերությունները:
«Մենք աղբ ենք թափում, տուն ենք պահում, այդ աղբն է՞լ եք ուզում ձեռքներիցս վերցնեք: Մենք ամբողջ ամիս աշխատել ենք եւ պահանջում ենք, որ քաղաքապետարանը վճարի «Սանիթեքին», որպեսզի «Սանիթեքն» էլ մեզ վճարի»:
Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ մտահոգություն հայտնեց, որ «Սանիթեքի» հիմնական աշխատողները այլազգի են, ինչու հայեր չեն: Նրա խոսքով՝ այս պահին քաղաքապետարանում ավագանու նիստ է ընթանում, բայց 12 հարցերի մեջ ամենակարեւորը՝ Երեւանի աղբահանության հարցը, նշված չէ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ