Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. Այն իրադարձությունները, որոնք սկսեցին զարգանալ Հայաստանում, մեզ համար անսպասելի չէին. «168 ժամ»

Սեպտեմբեր 10,2019 11:40

«168 ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը

– Պարոն Տարասով, Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Մոսկվան գիտեր Փաշինյանի իշխանության գալու մասին։ Ի՞նչ նկատի ունեիք։ Ինչպե՞ս Մոսկվան կարող էր նախապես տեղյակ լինել Հայաստանում տեղի ունենալիք ներքաղաքական իրադարձությունների մասին։     

– Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք սերտ համագործակցում ենք Տնտեսական միության շրջանակում, մենք ունենք ռազմաբազա Գյումրիում։ Այսինքն՝ մենք այստեղ լիովին օտար չենք։ Օբյեկտիվ հանգամանքների պատճառով, իսկապես Մոսկվան պարտավոր էր խորությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես Հայաստանն է անում Ռուսաստանում։ Բնականաբար, մեր դեսպանատունը, մի շարք պատվիրակություններ զգում էին այն տրամադրությունները, որոնք կային Հայաստանի Հանրապետությունում հատկապես այն ժամանակ, երբ սկսվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մի քանի հանդիպումների ընթացքում ՌԴ նախագահը մեկ անգամ չէ, որ հարցրել էր, թե ինչպիսին է երկրում տիրող իրավիճակը բարեփոխումներից հետո։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում Երևանի փողոց դուրս բերեց 100.000 մարդու, դա ընդհատակյա չէր, չէ՞։ Այդ տրամադրությունները տեսանելի էին նաև մեզ համար։ Առավել ևս հայտնի է, որ Հայաստանում ակտիվորեն աշխատում էին արտասահմանյան ֆինանսավորմամբ հ/կ-ներ։

Այսինքն՝ իրավիճակը մեզ համար թափանցիկ էր, և դժվար չէր կանխագուշակելը։ Իհարկե, գլխի ընկնել, որ այդ ամենը տեղի կունենա մայիսին կամ ապրիլին՝ դժվար էր, բայց բոլորը հասկանում էին, որ նախագահական կառավարման համակարգից անցումը խորհրդարանականին լի է լինելու քաղաքական ցնցումներով։ Ուստի այս ամենը հասկանալու համար՝ արտասովոր փորձագետ չպետք է լինել։ Բնական է, որ Մոսկվան հարցումներ է արել, թե ինչպիսի հարաբերություններ են լինելու ֆորսմաժորային իրավիճակներում։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։

– Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, պարզապես կանխատեսելի էր, և ոչ թե այն, որ հենց Փաշինյանն է գալու իշխանության։

– Մոսկվան Փաշինյանին ճանաչում էր, նա թերթ ուներ, գրում էր, նա ընդհատակում չէր ծավալում իր գործունեությունը։ Բայց կանխատեսել, թե ով կարող էր դառնալ այդ ծնվող շարժման առաջնորդը, շատ դժվար էր։ Բնականաբար, փորձագիտական մակարդակներում քննարկվում էին նաև կադրային փոփոխությունները, այն, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Բայց ես կրկնում եմ, որ խնդիրն անձամբ Փաշինյանը չէր, այլ այն, որ իրադարձությունները, որոնք սկսեցին զարգանալ Հայաստանում, մեզ համար անսպասելի չէին։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30