Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրոսմայստերները սկսում են պայքարը Աշխարհի գավաթի համար

Սեպտեմբեր 10,2019 12:00

Յուգրայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում այսօր մեկնարկում է 2019 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: 46 երկրների 128 մասնակիցներն արդեն ժամանել են մրցավայր:

Նրանք մրցելու են օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում է պայքարը: Յուրաքանչյուր շրջանում շախմատիստները խաղալու են երկու դասական պարտիա, իսկ եզրափակչում՝ չորս: Հավասարության դեպքում կազմակերպվում է թայ-բրեք՝ երկու պարտիա 25 րոպե+10 վայրկյան, անհրաժեշտության դեպքում՝ եւս երկու պարտիա 10 րոպե+10 վայրկյան, երկու բլից պարտիա՝ 5 րոպե+3 վայրկյան եւ վերջում՝ «արմագեդոն»:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է վեց հայ գրոսմայստեր, 4-ը ներկայացնում է Հայաստանը, 1-ական՝ ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Սամուել Սեւյանը պաշտպանում է ԱՄՆ-ի մարզական դրոշի պատիվը, Գրիգոր Սեւագ Մխիթարյանը՝ Բրազիլիայի:

Արդեն կայացել է վիճակահանությունը: Մեր շախմատիստներն առաջին շրջանում կազմել են հետեւյալ զույգերը. Լեւոն Արոնյան-Էլ Ջինդի Էսսամ (Եգիպտոս), Դմիտրի Այդրեյկին (Ռուսաստան)-Գրիգոր Սեւագ Մխիթարյան (Բրազիլիա), Ալիռեզա Ֆիռուջա (Իրան)-Արման Փաշիկյան, Սամուել Սեւյան (ԱՄՆ)-Տարի Արյան (Նորվեգիա), Անտոն Դեմչենկո (Ռուսաստան)-Ռոբերտ Հովհաննիսյան, Սերգեյ Մովսեսյան-Գրիգորի Օպարին (Ռուսաստան):

ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի նախորդ խաղարկությունում, որ կայացել էր Վրաստանում, հաղթող էր դարձել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30