Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հրաժարվենք սահմանին ԱԱՀ հարկելուց. Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 10,2019 11:26

ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստին խորհրդարանն ընդունեց մի շարք օրենքի նախագծեր, մասնավորապես կուտակային կենսաթոշակային օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին որոշումը, «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը ընդունվեցին:

Խորհրդարանը մերժեց ԲՀԿ-ի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին որոշումը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Միքայել Մելքումյանը մինչ քվեարկությունը հայտարարեց. «1997-ի հուլիսի 1-ից մեր երկրում սահմանի վրա ԱԱՀ է գանձվում: 22 տարի բիզնեսը ձրի կամ անտոկոս վարկավորում է պետությանը: Այն, որ հարկային ծառայության գործիքները կատարելագործվում են, քայլ առ քայլ պետք է սահմանին ԱԱՀ հարկելուց հրաժարվենք, ինչպես ամբողջ աշխարհում է: Բիզնեսը պարտավոր չէ ձրի վարկավորելու պետությանը»:

ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ այս նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վերապահումով, բայց այս պահին իրենց դիրքորոշումը ավելի շատ դեմ է, քան կողմ: Բաբկեն Թունյանը խնդրեց պատգամավորներին քվեարկության ժամանակ այդ հանգամանքը նկատի ունենալ:

Նախագիծը ձայների 41 կողմ և 52 դեմ հարաբերակցությամբ չընդունվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30