Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնապես Հայաստանում ուղղակի ներդրումները զգալի նվազել են. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 10,2019 11:19
nerdrum

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը։ Պաշտոնապես Հայաստանում ուղղակի ներդրումները զգալի նվազել են. եթե 2018 թվականի հունվար-հունիսին ուղղակի ներդրումները կազմել էին 38 մլրդ 670 մլն դրամի չափ, ապա 2019 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը շեշտակի պակասել է՝ կազմելով 7 մլրդ 788 մլն դրամ։ Այսինքն՝ ավելի քան 30.8 մլրդ դրամով պակասել են ներդրումների ծավալները։

Համաձայնեք, որ սա խիստ մտահոգիչ է։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ ներդրումները հիմնականում նվազել են Ջերսիի կղզիներից՝ օֆշորային գոտուց։ Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում էր շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում՝ Չաննել կղզիում։ Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 0, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ջերսիի կղզիներից Հայաստան իրականացվել է 20 մլրդ 640 մլն դրամի չափով ներդրում։ Այս իրավիճակը դեռ կշարունակվի, քանի որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության հետագա ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։

Տեղեկացնենք, որ օֆշորները՝ ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են։ Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձնել օֆշորային գոտի։ Այդպիսով, կարելի է շրջանցել եկամտահարկը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, իսկ օֆշորներում՝ 1-2 տոկոս կամ ընդհանրապես 0 տոկոս (բնականաբար, դա չի նշանակում, որ այդպես են վարվում օֆշորային երկրներից կամ գոտիներից բոլոր ներդրողները)։

Ռուսաստանից եւս պակասել են ուղղակի ներդրումների ծավալները, այն էլ՝ բավականին. պաշտոնական վիճակագրությամբ՝ 2018-ի հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստան մտել է 6 մլրդ 432 մլն դրամի չափով ներդրումներ, իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում ՌՌ-ից մեր երկիր մտել է 2 մլրդ 345 մլն դրամ։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30