Ըստ ԱՀ-ից ստացված տեղեկատվության, ՏԻՄ ընտրություններով փաստացի Արցախում մերժել են «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Բանն այն է, որ չնայած առերևույթ ակտիվացմանը, այս կուսակցությունը կարողացել է թեկնածու առաջադրել ընդամենը մեկ համայնքում, այն էլ՝ կուսակցության արցախյան համակարգողի դեմքով: Խոսքը Ասկերանի շրջանի Բերքաբեր գյուղի գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Գեղամ Գրիգորյանի մասին է:
Սակայն սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում նա ստացել է ընդամենը 21 ձայն։ Ամենաարտառոցն այն է, որ Գրիգորյանը եղել է միակ թեկնածուն, իսկ նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 60 քաղաքացի։
Հավելենք նաև, որ ընտրությանը չի մասնակցել 87 մարդ, ինչը ևս խոսում է այն մասին, որ բնակիչները խիստ դժգոհ են եղել գյուղապետի պաշտոնավարումից։
Ընդհանուր առմամբ, նշենք, որ Արցախում կայացած ընտրությունները առանձնահատուկ էին նրանով, որ նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը մոտ 10%ով աճել էր, իսկ ընտրությունների հետ կապված խախտումների թիվը անհամեմատ ցածր էր։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: