Եկատերինբուրգում մեկնարկած սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է 78 երկրի 365 բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել:
Մեր ընտրանու անդամ, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Դարչինյանը մրցավարների որոշմամբ միավորների բացահայտ առավելությամբ (5:0) հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Դիկինսոնին եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ