Լեգենդար Rolling Stones խմբի առաջնորդ Միք Ջագերը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կլիմայի փոփոխության նկատմամբ իրենց վերաբերմունքի համար, ինչպես նաև նրանց մեղադրել է երկրի ներսում սոցիալական բևեռացման մեջ: Այդ մասին երաժիշտը հայտարարել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որի փակմանը ցուցադրվել էր նրա «Դեղնակարմրավուն մոլորություն» ֆիլմը:
«Մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, հատկապես ԱՄՆ-ում, որտեղ շրջակա միջավայրի նկատմամբ վերահսկողության բոլոր միջոցները փաստացի ոչնչացվել են գործող վարչակազմի կողմից»,- ասել է նա:
Երաժիշտն աջակցել է բնապահպան ակտիվիստներին, որոնք բողոքի ցույց էին անցկացնում փառատոնի մոտ: «Ես ուրախ եմ, որ մարդիկ լուրջ են վերաբերվում դրան, որ ցանկանում են բողոքել: Ես լիովին աջակցում եմ նրանց: Ուրախ եմ, որ նրանք դա անում են, քանի որ հենց նրանք են ժառանգելու մոլորակը»,- ասել է Ջագերը:
Նա նաև քննադատել է քաղաքական գործիչներին այն բանի համար, որ նրանք իրենց երկրների ներսում աշխատում են ոչ թե մարդկանց միասնության, այլ բաժանման վրա: «Ես վախենում եմ՝ ուր կհասցնի մեզ այս բևեռացումը, կոպտությունն ու սուտը»,- ասել է Ջագերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ