Fathom Events-ում Պլասիդո Դոմինգոյի համերգի ցուցադրությունը ցածր դիտելիություն է ունեցել՝ նրա նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին: Արդյունքում հատուկ իրադարձության պրեմիերան տեղի է ունեցել 284 կինոթատրոններում ցածր դեբյուտով, հավաքելով 80 295 դոլար, ինչը կազմում է մեկ էկրանի համար 283 դոլար:
Fathom Events-ի նմանատիպ հատուկ ցուցադրությունները, որպես կանոն, ունենում են լավ արդյունքներ: 73 ցուցադրություններից Դոմինգոյի համերգային ֆիլմը ամենացածր ցուցանիշն է ունեցել:
Համերգը նկարահանվել էր օգոստոսի 4-ին Վերոնայում և նվիրված էր Դոմինգյոի դեբյուտի 50-ամյակին:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ ութ երգիչ և պարող Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ