Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է ուսումնական այց Գերմանիա՝ «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացներում» Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների ռեգիոնալ հիմնադրամից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Ուսումնական այցին մասնակցել են Հայաստանի 5 համայնքների՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք ուսումնասիրել են «Քաղաքացիների մասնակցությունը բյուջետավարման համայնքային գործընթացներում» գերմանական փորձը: Այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակության անդամները եղել են Գերմանիայի տարբեր քաղաքների քաղաքապետարաններում, այցելել են նաև Լեհաստան՝ ուսումնասիրելու հանրային մասնակցությունը խթանող մոդելներ: Ծրագրի նպատակն է ապահովել համայնքների վարչակազմերին որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական մասնակցության ակտիվ մեթոդների հետագա կիրառման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով՝ առկա իրավական դաշտի լիարժեք օգտագործմամբ, ինչպես նաև հետագայում քաղաքացիական մասնակցության բաղադրիչների կիրառման ուժեղացումը։
Ծրագրին մասնակցել են նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները։ Ուսումնական այցի ընթացքում անդրադարձ է կատարվել մասնակցային գործընթացներում Գերմանիայի և Արևելյան գործընկերության երկրների առկա արդյունքներին, փորձին և տարածաշրջանային փոխանակումներին։