Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ նախկին անտառտնտեսության տարածքից ծառաեր են ապօրինի հատվել։
Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գավառի ոստիկանները պարզեցին նաև ծառերը հատելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Շուտով Գավառում ապրող 45-ամյա տղամարդը հայտնաբերվեց։
Պարզվեց, որ 5 բարդին հատվել է բենզասղոցով։ Հայտնաբերվեց նաև փայտանյութը։
Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն