Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էս երկրում, եթե մաքուր մարդ կա, մեկը ես եմ. մեզ հետ շանտաժի լեզվով ՀՀԿ-ն չի կարողացել խոսել, դուք ո՞նց եք խոսելու. Սերգեյ Բագրատյանը՝ Արտակ Մանուկյանին

Սեպտեմբեր 09,2019 16:55

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Այս առիթով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց. «Երբ խոսում ենք թափանցիկության և հաշվետվողականության մասին, դրանք շատ կարևոր սկզբունքներ են, բայց դրանք պետք է կոմպլեքս լուծումներ ունենան: Բերում կետային լուծում ենք տալիս, որը ավելի քիչ ռազմավարական է: Ինձ համար չափազանց կարևոր է ռազմավարությունը, եթե մոնիտորինգի գործիքակազմ չկա՝ ինչո՞ւ ենք անում»:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, արձագանքելով Արտակ Մանուկյանին, ասաց. «Պարո՛ն Մանուկյան, Ձեզ եսիմ ով, ինչ է խաբել, ես ՀԷԿ չունեմ. հայտարարում եմ բարձր ամբիոնից: Եթե կլինի, Ձեր անունով գրեք, ռեեստրն էլ կազմեք բերեք: Պարո՛ն Մանուկյան, խոստանում եմ Ձեր բոլոր նախագծերը ռևիզիա անել ու կտեսնեք, թե ինչ իրավիճակում եք հայտնվելու: Ժողովուրդ, մի հասարակ բան ասեմ. եթե ես հարյուր դոլար փող ունեմ, ես չեմ տանում օֆշորում ֆռռացնում, բերում: Բոլոր ՀԷԿ-երի տերերին էլ, հանքերի տերերին էլ գտեք, ով սխալ է արել, լվացած փողերը հետ բերեք, բոլորին դատեք: Բայց ոչ, ինձ հետ շանտաժի լեզվով եք խոսում, նման բան չկա: Էս երկրում, եթե մաքուր մարդ կա, մեկը ես եմ: Ու դուք հլը էդքան կենսագրություն չեք անցել, բայց դուք չեք դիմանալու այդքան մաքուր մնալուն, մեզ հետ շանտաժի լեզվով ՀՀԿ-ն չի կարողացել խոսել, դուք ո՞նց եք խոսելու: Մեզ հետ հարգանքով խոսեք, քանի որ մենք ձեզ հարգում ենք: Ես չեմ սկսել. պարոն Մանուկյանն է ասում՝ հատվածական եք բերում: Մենք բերում ենք նախագիծ, որը հիմնական օրենքի ուժ ունի, որ դուք երբևէ չեք մտածի, որ սրանով հսկայական կոռուպցիայի դեմն առնելու եք: Սա օգնություն է իշխանությանը: Դրա համար պետք է մեզ շնորհակալություն ասել»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հարգանքը կա, փոխադարձ է, որևէ մեկի մոտ թող կասկած չլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30